Apple-ը պահպանում է առաջատարի դիրքերը սմարթֆոնների շուկայում

Counterpoint Research-ի ուսումնասիրության արդյունքներով, սմարթֆոնների շուկայում շարունակում է առաջատար մնալ ամերիկյան Apple ընկերությունը, որին բաժին է ընկնում սմարթֆոնների համաշխարհային շուկայի ողջ հասույթի 2/3-ը:

Ըստ այդմ, Apple-ի շահույթը կազմում է 66% և 32% եկամուտ՝ սմարթֆոնների ամբողջ ոլորտից: 2-րդ տեղում է հարավկորեական Samsung ընկերությունը, որը մեծապես զիջում է Apple-ին՝ շուկայում ապահովվելով 17% շահույթ: Samsung-ի եկամտաբերությունը մեծապես ապահովվել է Galaxy Note 10 շարքի սմարթֆոնների հաշվին :

Չինական Huawei, Oppo, Vivo և Xiaomi ապրանքանիշները , վերլուծաբանների կարծիքով, հիմնականում աշխատում են մատչելի սմարթֆոնների հատվածում՝ սպառողական բազան փորձելով դրամայնացնել նաև այլ ծառայությունների հաշվին: Counterpoint Research-ը կարծում է, որ 5G-ի ներդրումով չինական ապրանքանիշները եկամուտների մասով կգրանցեն աճ 2020 թ.-ին: