Ամերիկացի դեռահասներին հնարավոր է արգելեն օգտվել սմարթֆոններից

Ամերիկացի սենատորն առաջարկում է մինչև 21 տարեկան անձանց արգելել օգտվել սմարթֆոններից։ Դեմոկրատ սենատոր Ջոն Ռոջերսը վերջերս օրինագիծ է ներկայացրել, որը նախատեսում է բջջային հեռախոսների օգտագործման արգելք՝ ըստ տարիքի ։ Կառավարական պաշտոնյան հայտարարել է, որ մինչեւ 21 տարեկան մարդիկ <<բավականաչափ զարգացած չեն>> բջջային հեռախոսներից անվտանգ օգտվելու համար։

Այս օրենքի անհրաժեշտությունն ապացուցելու համար այնպիսի լուրջ վնասաբեր միջադեպեր են հիշատակվել, ինչպիսիք են ավտոմոբիլային վթարները և դեռահասների շրջանում կիբերսպառնալիքների առկայությունը։

Օրինագծի համաձայն ՝ մինչեւ որոշակի տարիքի հասնելը բջջային հեռախոս ունեցող կամ օգտագործող անձը տուգանվելու է 1000 դոլարով եւ դատապարտվելու է ազատազրկման մինչեւ մեկ տարի ժամկետով ։ Օրինագծում նաև նշվում է, որ 21 տարեկանից փոքր մարդիկ չեն կարող օրինական ծխախոտ ծխել, ալկոհոլ օգտագործել կամ զենք ունենալ: Սենատոր Ռոջերսը միայն ցանկանում է սմարթֆոնների արգելքն ավելացնել այս կատեգորիայում։

Ներկայում ԱՄՆ-ի ոչ մի նահանգ չի ընդունել բջջային հեռախոսների օգտատերերի համար նվազագույն տարիքի մասին օրինագիծը, սակայն երկրում գործում են խիստ օրենքներ ծխելու, ալկոհոլի օգտագործման եւ հրազենի տիրապետման մասին:

Հատկանշական է, որ Ջոն Ռոջերսն ընդունում է, որ օրինագիծը դժվար թե ընդունվի։ Այնուամենայնիվ, նա հույս ունի այդպիսով հանրության ուշադրությունը հրավիրել դեռահասների կողմից սմարթֆոնները <<ոչ գրագետ>> օգտագործելու խնդրի վրա ։