Համացանցում հայտնվել է սառցե Մարսի լուսանկարը

Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) հրապարակել է Մարսի լուսանկարը, որտեղ երևում է մոլորակի՝ սառույցով ծածկված Հյուսիսային բևեռը: Լուսանկարն արվել է Mars Express տիեզերանավից։

Գործակալությունը նշել է, որ տարվա ընթացքում Մարսյան սառույցը մշտապես տեղաշարժվում է, ինչը հանգեցնում է նրա կազմում փոփոխությունների: Ամռանը Մարսի հյուսիսային բևեռը մշտապես ծածկված է ջրային սառույցի հաստ շերտով, իսկ ձմռանը մոլորակի ջերմաստիճանը իջնում է -125 °C-ից ցածր։

Ձմռանը բեւեռների վերեւում նաեւ հայտնվում են ածխաթթու գազի ամպեր, որոնք դժվարացնում են ուղեծրից մոլորակին նայելը: Լուսանկարի վրա դրանք կարելի է նկատել կադրի ձախ կողմում։

Աստղագետներն ընդգծում են, որ բեւեռները եւ դրանց վրա ընթացող գործընթացները Մարսի վրա տեղի ունեցող ամենահետաքրքիր իրողություններից են։ Սառույցի շերտերից կարելի է իմանալ, թե ինչպես է փոխվել կլիման Կարմիր մոլորակի վրա: Սառույցը խառնվում է նրա մակերևույթին նստած փոշու շերտերի հետ և նստում է Հյուսիսային և Հարավայի բևեռների վրա՝ որոշակի ժամանակահատվածում պահպանելով մոլորակի <<պատկերը>>:

Ստորև ներկայացնում ենք Մարսի մի քանի զարմանահրաշ լուսանկարներ հետաքրքրասերների համար․