Չինական ընկերությունը ներկայացրել է «խելացի» օդորակիչ

Xiaomi-ն Չինաստանում «խելացի» օդորակիչ է թողարկել: Ընկերությունը պնդում է, որ իր նոր օդորակիչը գերազանցում է ոլորտի էներգաարդյունավետության ժամանակակից չափանիշները։ Եթե հավատալու լինենք ընկերությանը, ապա նոր օդորակիչը էներգիայի մինչև 20% խնայողություն է անում՝ շուկայում առկա մյուս օդորակիչների համեմատությամբ։ Այն անվանվում է Xiaomi Smartmi Air Conditioner A, որն ունի արդյունավետության կարգ 3 և ավելի ցածր APF արժեք:

Xiaomi-ն առաջարկում է իր նորագույն «խելացի» օդորակիչը երկու տարբերակով՝ ներառյալ 1 տոննա և 1,5 տոննա: Xiaomi-ի այս «խելացի» օդորակիչը արժե 2299 յուան: Երկրորդ մոդելը կարժենա 2699 յուան։ Օդորակիչը ձայնային հրամաններ է ստանում Xiao AI -ի միջոցով։ Այդ միջոցը կօգնի, որպեսզի օդորակիչը կարողանա կարգավորել , միացնել և անջատել այն ձայնային հրամանների միջոցով։

Xiaomi-ի այս օդորակիչի հիմնական առավելություններից մեկը նրա էներգաարդյունավետությունն է: Չինաստանի տեխնոլոգիական հսկայի օդորակիչը APF արժեք ունի (օգտակար գործողության տարեկան գործակիցը), որը հավասար է 4,65-ի։ Դա ավելի լավ է, քան էներգաարդյունավետության ներկայիս չինական ստանդարտը, որը հավասար է 4,5-ի, հայտնում է Gizmochina-ն։ Սա հիմնականում նշանակում է, որ որքան բարձր է APF արժեքը, այնքան բարձր կլինի օդորակման էնեգաարդյունավետությունը։