Դուբայում հիմնված Jannarelly սպորտային ավտոմեքենաների արտադրության ընկերությունը ստեղծել է նորագույն սպորտային ավտոմեքենա` Design 1 UK Edition։ Ընկերությունը նոր ավտոմեքենան ներկայացրել է Salon Prive միջոցառման շրջանակներում։
UK Edition-ը նախատեսված է միայն Մեծ Բրիտանիայի համար, ուստի և առանձնանում է որոշ գույներով ու բնութագրիչներով։ Jannarelly Design-1 UK Edition մոդելը ներկայացված է հինգ գույնով՝ կարմիր, կապույտ, սպիտակ, կանաչ և մոխրագույն ։ Մեքենան համալրվել է հանովի կոշտ տանիքով և շարժիչի հատվածի տանիքով՝ Մեծ Բրիտանիայի դրոշով ։
Ընկերությունը մեքենայի գինը սահմանել է 115 549 ֆունտ ստերլինգ (մոտ 150 000ԱՄՆ դոլար)։
«UK Edition-ի մեքենաների համար օգտագործվել են ժամանակակից լավագույն նյութերը, որպեսզի հաճախորդներին կարողանանք առաջարկել 21-րդ դարին համահունչ դիզայնով և մշակմամբ դասական մեքենա»,- նշել է ընկերության համահիմնադիր Էնթոնի Ջաննարելլին:
325 ձիաուժ հզորությամբ շարժիչ ունեցող ավտոմեքենան 4 վայրկյանում զարգացնում է 100 կմ/ժ արագություն, իսկ առավելագույն արագությունը ժամում կազմում է 220կմ/ժ։