Ճապոնիայում մեկնարկել են 6G ցանցի ներդրման աշխատանքները

Ճապոնիայի կառավարությունը աշխատանքներ է սկսել 6-րդ սերնդի (6G) ցանցի ներդրման ուղղությամբ։ Աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել 2030թվականին։ Այդ նպատակով կազմվել է փորձագետների խորհուրդ, որտեղ ընդրգկված են տեխնիկական մասնագետներ, ներկայացուցիչներ մասնավոր բիզնեսից և համապատասխան գերատեսչություններից։ Նրանք մինչև ամառ պետք է մշակեն համալիր ռազմավարություն։

Նշվում է, որ 6G կապը 5G-ից արագ է լինելու մոտ 10 անգամ : Այն կարող է լայնորեն կիրառվել անօդաչու տրասնպորտային միջոցների շահագործման գործընթացում:

Առաջիկա գարնանը Ճապոնիայում ավարտին կհասցվեն 5G ցանցի ներդրման համատարած աշխատանքները։ ԱՄՆ-ում եւ Հարավային Կորեայում 5-րդ սերնդի կապի համակարգերի օգտագործումն արդեն սկսվել է։

Փորձագետների կանխատեսումներով, տասնամյակի կեսին Կորեայում բջջային միացումների 66 տոկոսը 5G կլինի, դրան հետեւում Է ԱՄՆ-ն ՝ 50 տոկոսով եւ Ճապոնիան ՝ 49 տոկոսով: Մինչեւ 2025 թվականը հինգերորդ սերնդի ցանցերից կօգտվեն ընդհանուր առմամբ 1,55 մլրդ մարդ, ինչը կկազմի բջջային կապի օգտատերերի ընդհանուր թվի 18 տոկոսը: