Չինական Xiaomi ընկերությունը հաճախ է տարատեսակ արտադրանք թողարկում։ Այս անգամ ընկերությունը որոշել է հատկապես տարբերվել և թողարկել մարտավարական Trident դանակը։ Այս մասին հայտնում է Gizmochina-ն։
Ընկերությունը ներկայացրել է Trident մարտավարական դանակը, որը պետք է որ դուր գա ակտիվ հանգստի սիրահարներին ։ Դրա երկարությունը կազմում է 235 մմ, շեղբի երկարությունը 98 մմ է, հաստությունը՝ 4 մմ, իսկ քաշը՝ 232 գրամ:
Trident-ի մարտավարական դանակը պատրաստված է 440C չժանգոտվող պողպատից և ունի տիտանի ծածկույթ: Բացի հիմնական շեղբից, այն ունի ատամիկավոր հատված և բացիչ ։ Ինչպես պնդում են արտադրողները, դանակի բութ կողմը կարող է հեշտությամբ ապակի կոտրել։ Բռնակը պատրաստված է K10 կոմպոզիտային մանրաթելից։
Xiaomi -ի համար անսովոր այս սարքի արժեքը $23 է։