Apple-ի ղեկավար Թիմ Կուկն ընտրություն է կատարել « իրականությունների պատերազմում ». նա հանդես է գալիս լրացված իրականության (AR) օգտին, ի տարբերություն վիրտուալ իրականության (VR), որի հետ է կապում հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացումը Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը։
Կուկը AR-ն անվանել է հաջորդ կարեւորագույն տեխնոլոգիան («next big thing» )՝ անուղղակիորեն հաստատելով ընկերության կողմից սմարթֆոններին այլընտրանքի մշակման մասին տեղեկությունները։
Լրացված իրականության գլխավոր առավելությունը Apple-ի ղեկավարն անվանել է այն, որ AR-ը «չի մեկուսացնում մարդկանց», եւ կարելի է օգտագործել բանավեճ ծավալելու համար՝ ի տարբերություն ուրիշ այլընտրանքների, որոնք նրան « անհանգստացնում են» ։ Ցուկերբերգի անունը Կուկը չի նշել, սակայն Business Insider-ը համարում է, որ դա ակնհայտ ուղղված է Facebook-ին, որը 2014թ․ Oculus-ի VR-վահանակների համար 2 մլրդ դոլար է վճարել։
Կուկը հույս ունի, որ AR-ն առաջիկա 10 տարիների ընթացքում «կներթափանցի» կյանքի բոլոր ոլորտները։