Բրիստոլի համալսարանի գիտնականներն ուսումնասիրության նոր մոդել են կառուցել, որը պետք է լույս սփռի Անտարկտիդայի խոշորագույն սառցադաշտի հալման գործընթացի վրա: Վերջին 40 տարիների ընթացքում ծովի մակարդակի բարձրացման վրա դրա ազդեցությունը եղել է ամենանշանակալին, իսկ վերջին տարիներին հետազոտողները կարծում էին, թե սառցադաշտը հալչում է շատ ավելի արագ, քան նախկինում: Այս մասին հայտնում է Science Alert-ը ։
Փոփոխություններին հետեւել են արբանյակային լուսանկարների միջոցով և ստացել անսպասելի արդյունքներ։ Սովորաբար սառցադաշտի եզրային մասերը հալվում են ավելի արագ, սակայն բանն այն է, որ սառցադաշտի կենտրոնական մասը սկսել է նվազել հինգ անգամ ավելի դանդաղ, եթե նոր տվյալները համեմատելու լինենք 2007 թվականի դիտարկումների հետ: Ըստ այդմ, գիտնականները կարծում են, որ սառցադաշտը կշարունակի կորցնել զանգվածը, բայց ոչ առավել արագ, քան դա տեղի է ունենում հիմա:
Այս պահի դրությամբ խոշորագույն սառցադաշտը 50 տարվա ընթացքում նվազել է 20 կմ -ով ։ Հետազոտողները նման ցուցանիշը «աննշան» են անվանում ավելի հոռետեսական կանխատեսումների համեմատ:
Միևնույն ժամանակ Բրիստոլի համալսարանի ֆիզիկոս Ջոնաթան Բամպերը զգուշացնում է, որ պետք չէ չափից շատ ուրախանալ։ « Դա կարող է լավ նորություն թվալ, բայց չպետք է մոռանալ, որ սառցադաշտը կշարունակի հալվել ապագայում, և այդ գործընթացը կարագանա, թեպետ ոչ այնքան, որքան կարծում էին մինչ այդ » ,- ասել է նա։