Անհայտ գողերը Ստոկհոլմի Couleur պատկերասրահից գողացել են Սալվադոր Դալիի մեկ տասնյակից ավելի աշխատանքներ: Այս մասին գրում է տեղի Aftonbladet պարբերականը։
Պատկերասրահի սեփականատեր Պեդեր Էնսթրեմը հայտարարել է, որ նրանք պատկերասրահ են ներխուժել մուտքի դռնով, որից հետո գողացել են հանրահայտ նկարչի 10-ից 12 քանդակներ եւ փորագրություններ: Գողերը գնացել են անհայտ ուղղությամբ Audi մակնիշի՝ մուգ գույնի մեքենայով:
Գողացված աշխատանքներից յուրաքանչյուրի արժեքը 21-ից մինչև 52 հազար դոլար է: Դեռևս վերջնական հստակեցված չէ դրանց ցանկը:
Արվեստի գծով փորձագետ Կլաես Մոզերը կատարված գողությունը անհասկանալի է համարել՝ նշելով, թե արվեստի նման գործերը փաստացի հնարավոր չէ վաճառել: Նրա խոսքով, ներկա իշխանությունները խստորեն վերահսկում են նման ապրանքների շուկան:
Ի դեպ, սա վերջին կես տարվա ընթացքում Դալիի աշխատանքների առևանգման առաջին դեպքը չէ ։ 2019 թվականի հոկտեմբերին գողերը Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից գողացել էին Դալիի «Ընձուղտը կրակի մեջ» փորագրությունը։ Դրա համար պահանջվել էր ընդամենը 32 վայրկյան: