Հարավկորեական Samsung ընկերությունը հայտարարել է Galaxy Tab S6 5G — ի թողարկման մասին։Այն շուկայում առաջին պլանշետն է, որն ունի 5-րդ սերնդի ցանցին միանալու հնարավորություն:
Սարքի հիմքում Galaxy Tab S6-ն է, որը թողարկվել է անցյալ տարի։ Տեխնիկապես նոր սարքը գրեթե ոչնչով չի տարբերվում Wi-Fi-ով և LTE -ով մոդելներից, բացառությամբ Snapdragon X50 5G մոդեմի առկայության:
Հարավային Կորեայում նորույթի վաճառքը սկսել են հունվարի 30-ին։ Առայժմ Tab S6 5G-ը վաճառվում է միայն արտադրողի հայրենիքում՝ Հարավային Կորեայում և արժե մոտ $850:
Samsung-ի նոր պլանշետի առանձնահատկությունները նման են 5G-ից զուրկ մոդելներին՝ 10,5-դյույմանոց OLED էկրան, Snapdragon 855 եւ ստիլուս:
Արդյո՞ք Galaxy Tab S6 5G-ը դուրս կգա միջազգային շուկա՝ այս մասին Samsung-ի ներկայացուցիչները չեն խոսել։