Վերջին շաբաթների ընթացքում Չինաստանում արձանագրվել է միանգամյա օգտագործման բժշկական դիմակների դեֆիցիտ. 2019-nCoV կորոնավիրուսի բռնկումը շեշտակի բարձրացրել է հիվանդության պաշտպանության միջոցների պահանջարկը: Օգտատերերը նույնիսկ «փլուզեցին» Xiaomi-ի կայքը, որտեղից կարելի էր դիմակներ պատվիրել:
Չինաստանի առավել հուսահատ բնակիչները սկսեցին ելք որոնել ստեղծված իրավիճակից՝ դիմակներ պատրաստելով ձեռքի տակ եղած միջոցներից:
Ստորև տեղադրված լուսանկարներում ներկայացնում ենք, թե ինչպես են մարդիկ պաշտպանվում մահաբեր հիվանդությունից: