WhatsApp-ը դադարել է աշխատել միլիոնավոր սմարթֆոնների վրա

Փետրվարի 1-ից WhatsApp մեսենջերը հրաժարվում է հին Android սմարթֆոններից եւ iPhone-ից: Մեսենջերն այլևս չի գործի Android 2.3.7-ի եւ iOS 8-ի, ինչպես նաեւ բջջային համակարգերի ավելի հին տարբերակների դեպքում:

Մեսենջերի նորմալ աշխատանքի համար խորհուրդ են տալիս սմարթֆոններն օգտագործել առնվազն Android 4.0.3-ով կամ iOS 9 եւ ավելի նոր տարբերակով:

Արգելքի տակ են ընկնում 2011 թվականի սմարթֆոնները և ավելի հին մոդելները ։ Չնայած այն հանգամանքին, որ դրանք շատ հնացած սմարթֆոններ են, այնուամենայինիվ դրանց թիվը շուկայում դեռեւս մեծ է և հասնում է մինչև 7,5մլն-ի:

WhatsApp-ը նախ և առաջ կդադարի աշխատել Samsung Galaxy S-ի, Galaxy Mini-ի, Galaxy Gio-ի, Google Nexus One-ի, Sony Ericsson Xperia X10-ի եւ շատ այլ հին սմարթֆոնների դեպքում, որոնք այդպես էլ չեն թարմացվել մինչև Android 4.0 տարբերակը:

IPhone-ի հետ ամեն ինչ ավելի պարզ է. առանց WhatsApp-ի կմնան iPhone 4-ը եւ առավել հին մոդելները: Փոխարենը iPhone 4S-ը կշարունակի լիարժեք աշխատել մեսենջերի հետ, քանի որ այն աշխատում է iOS 9-ով: