Ճապոնական NEC ընկերության վրա իրականացված բազմաթիվ հաքերային հարձակումների արդյունքում գողացվել է տվյալների հետ կապված մոտ 28 հազար ֆայլ, որոնցից մի քանիսը կապված են Ճապոնիայի պաշտպանության նախարարության պայմանագրերի հետ: Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը ՝ վկայակոչելով տեղեկատու աղբյուրները։
Գողացված տվյալների թվում է Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերին ուղղված NEC-ի տեխնիկական առաջարկների մասին գաղտնի տեղեկատվությունը:
Պաշտպանության նախարարության համար աշխատող գնումների, տեխնոլոգիաների եւ լոգիստիկայի գործակալությունը հայտարարել է կրիտիկական վնասի բացակայության մասին:
Ճապոնական կողմի վարկածով ՝ հարձակումներին մասնակից են եղել չինացի հաքերները ։