Ուհանում 10 օրվա ընթացքում հիվանդանոց է կառուցվել․լուսանկարներ

2019-nCoV կորոնավիրուսի դեմ պայքարելու համար Չինաստանի Ուհան քաղաքում ռեկորդային տեմպերով հիվանդանոց են կառուցել հարեւան հիվանդանոցները բեռնաթափելու նպատակով:

Շինարարական բրիգադներն աշխատել են արագացված ռեժիմով։ Հաստատությունը կառուցվել է ընդամենը 10օրվա ընթացքում։ Այն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով և նախատեսված է հազար մահճակալի համար։ Բուժանձնակազմը, թվով 1400 հոգի, արդեն ժամանել է հիվանդանոց և անցել մասնագիտական պարտականությունների կատարմանը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Չինաստանում կարճ ժամկետներում հիվանդանոցներ են կառուցում։ 2003 թվականին երկրում ժամանակավոր հոսպիտալներ էին կառուցվում ՝ ատիպիկ թոքաբորբի դեմ պայքարելու համար։