Twitter սոցիալական ցանցը մարտից սկսելու է մակնշել կեղծ լուսանկարներն ու տեսանյութերը, որոնք կարող են մարդկանց վնաս հասցնել, այս մասին հայտնել են ընկերությունում:
«Մենք գիտենք, որ Twitter-ի որոշ հրապարակումներում կան միտումնավոր փոփոխված լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնք մարդկանց վնաս են հասցնում ։ Այսօր մենք ներդնում ենք նոր կանոն և ինդիկատոր, որը կնշագրի դրանք եւ մարդկանց բացատրություն կտա այդ հրապարակման վերաբերյալ »,- ասված է ընկերության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նման կոնտենտի մակնշումը սկսվելու է մարտի 5-ից : Alphabet Inc տեխնոլոգիական հսկային պատկանող ստորաբաժանումը ներկայացրել է հավելված, որը նախատեսված է կեղծ լուսանկարների ճանաչման համար: