Rockstar Games-ի համահիմնադիր Դեն Հաուզերը հեռանում է ընկերությունից

Նրա որոշման մասին հայտարարել է Take-Two Interactive ընկերությունը, որին պատկանում է Rockstar Games-ը՝ հայտնելով, որ ընկերության համահիմնադիր Դեն Հաուզերը թողնում է այն ։ Նա իր պաշտոնում կմնա մինչեւ մարտի 11-ը, որից հետո կհեռանա ։ Մինչ այդ Դեն Հաուզերը զբաղեցնում էր ստեղծագործական ուղղությամբ փոխնախագահի պաշտոնը:

Նրա հեռանալն անսպասելի չէր։ Դեռ 2019 թվականի գարնանը Դեն Հաուզերը երկար ժամանակով արձակուրդ էր գնացել և չէր կատարում փոխնախագահի իր պարտականությունները ։ Ըստ երեւույթին, արձակուրդից հետո որոշել է, որ ավելի լավ է թողնել այդ պաշտոնը։

Take-Two Interactive ընկերությունը շնորհակալություն է հայտնել Դենին աշխատանքի համար և նշել նրա բազմաթիվ ծառայությունները: Չնայած դրան, նրա հեռանալու պաշտոնական պատճառը չի նշվում:

Դեն Հաուզերն իր եղբոր ՝ Սեմ Հաուզերի հետ դեռևս 1998 թվականին է հիմնել Rockstar Games ընկերությունը , որը զբաղվում է խաղերի ստեղծմամբ և մշակմամբ : Նա Grand Theft Auto, Red Dead Redemption, Red Dead Redemption 2 и Max Payne 3 խաղաշարքերի հեղինակն է: Չնայած եղբոր հեռանալուն ՝ Սեմ Հաուզերը մնացել է իր պաշտոնում։