Ներկայացվել է աշխարհի ամենափոքր «տեսաֆոնը»

Zanco ընկերությունը ներկայացրել է ամենափոքր հեռախոսի նոր տարբերակը. այն ավելացել է ընդամենը մեկ սանտիմետրով, բայց ստացել է տեսախցիկ, գունավոր էկրան եւ ունի նույնիսկ ներկառուցված Խաղեր:

2017թվակաանին Zanco -ն ներկայացրեց ամենափոքր Tiny T1 հեռախոսը, որի կորպուսի բարձրությունը 4,67 սմ էր: Հեռախոսն ուներ մի փոքրիկ մոնոխրոմային էկրան, եւ բացի զանգերից եւ SMS-ից, այլ գործառույթներ չէր կատարում: Այդ է պատճառը, որ ընկերությունը որոշեց ներկայացնել ամենափոքր հեռախոսի բարելավված տարբերակը:

Tiny T2-ը դեռ շատ փոքր է, նրա չափերը կազմում են 6,1×3 × 1,65 սմ: Հեռախոսը կշռում է ընդամենը 31 գրամ:

Այդ փոքրիկ հեռախոսում միաժամանակ «հայտնվել է» գունավոր էկրան, տեսախցիկ, ռադիո, MP3/MP4 նվագարկիչ և ներկառուցված խաղերի մի ամբողջ հավաքածու՝ ներառյալ լեգենդար Doodle Jump-ը ։

Նախնական պատվերների դեպքում Kickstarter քրաուդֆանդինգային հարթակում Tiny T2 «փոքրակազմ» հեռախոսը կարժենա $59: Ընկերությունն արդեն հավաքել է արտադրության համար անհրաժեշտ գումարը, ուստի 2020թվականի ապրիլին առաջին մոդելներն արդեն կհասնեն իրենց գնորդներին: