Ամերիկյան ընկերության խելացի ժամացույցը նախատեսված է երեխաների համար

Ամերիկյան Sprint ընկերությունը ներկայացրել է Watch Me Go «խելացի» ժամացույցը, որը ծնողներին թույլ է տալիս հետեւելու իրենց երեխաներին և իմանալու նրանց գտնվելու վայրը:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով ՝ Watch Me Go սարքը նախատեսված է 4-12 տարեկան երեխաների համար, որոնք կարող են այնքան էլ պատրաստ չլինել սեփական սմարթֆոններ ունենալուն:

Բացի երեխայի գտնվելու վայրին հետեւելուց, ժամացույցները կարող են ուղարկել եւ ստանալ ձայնային եւ տեքստային հաղորդագրություններ ծնողների սմարթֆոնների հավելվածներում: Ծնողները հիշեցում կստանան այն մասին, որ երեխան լքել է «տվյալ անվտանգության գոտին», ասենք թե՝ իրենց դպրոցը կամ թաղամասը:

Ժամացույցները նաեւ ունեն SOS կոճակ, որն անհապաղ հիշեցումներ է ուղարկում ծնողներին:

Watch Me Go ժամացույցների համար, որն արժե 144 դոլար, պահանջվում է սակագնային պլան, որն արժե ամսական մոտ 10 դոլար: Այն հասանելի է Sprint կայքում եւ մանրածախ խանութներում: Ժամացույցը Kidomi հավելվածով է, որը ներառում է երեխաների համար նախատեսված խաղեր եւ կրթական ծրագրեր:

Ժամացույցները համալրված են 400 մԱ / ժ հզորությամբ մարտկոցով և ջրակայուն կորպուսով:

Spirint-ի մրցակիցները՝ Verizon-ը եւ T-Mobile-ը, նույնպես ունեն մանկական «խելացի» ժամացույցներ նույնանման ֆունկցիաներով, սակայն Spirint-ը ամենամատչելի տարբերակն է: Verizon-ի Gizmowatch-ը վաճառվում է 179 դոլարով, իսկ Timex Family Connect ժամացույցները, որոնք աշխատում են T-Mobile ցանցում, վաճառվում են 192 դոլարով: