Նոր պիկապը կարող է երկու անգամ ավելի շատ ճանապարհ անցնել , քան Tesla Cybertrack-ը եւ լիցքավորվել հենց ընթացքի մեջ: Նորույթը ներկայացրել է Nokia Corporation ընկերությունը։
Պիկապը անվանել են Badger, որի հիմնական առանձնահատկությունն արտասովոր ուժային համակարգն է: Մեքենան հընթացս արտադրում է էլեկտրաէներգիա շարժիչների համար: Թափքի հատուկ ձևի և ագելակման հատուկ համակարգի շնորհիվ էլեկտրամեքենան ավելի արագ է ընթանում և մեկ լիցքավորումով կարող է անցնել մինչև 1500կմ տարածություն:
Պիկապի կառուցվածքում ջրածնային վառելիքի օգտագործման հնարավորություն կա, որն ընթացքի ժամանակ շարժիչն ապահովում է էլեկտրաէներգիայով: Բայց դա ամենը չէ: Մեքենան ունի ավանդական էլեկտրական մարտկոցներ, որոնք կարելի է օգտագործել որպես անկախ էներգամատակարարման աղբյուր:
Նոր պիկապի շարժիչների հզորությունը 900 ձիաուժ է: Մեքենան 2,3 վայրկյանում զարգացնում է 100կմ/ժ արագություն. այն ջրածնային վառելիքով կարող է հաղթահարել 965կմ տարածություն, ևս 480 կմ էլ ՝ մարտկոցների էներգիայի շնորհիվ, ընդհանուր առմամբ 1500կմ՝ առանց վերալիցքավորման:
Վենդորը նաեւ հայտնել է, որ նախատեսում է կառուցել ջրածնային լցակայանների ցանց: Դրանք նախատեսված կլինեն նոր պիկապի համար:
Առայժմ ընկերությունը ոչինչ չի հայտնում վաճառքի մեկնարկի ամսաթվի եւ պիկապի գնի մասին: