Էնդի Ռուբինը փակել է Essential Phone ընկերությունը

Essential ստարտափի հիմնադրումից երեք տարի անց Էնդի Ռուբինը հայտարարեց ընկերությունը փակելու մասին ։

Ընկերության միակ վերջնական արտադրանքը Essential Phone PH-1 սմարթֆոնն է, որն իրարամերժ արձագանքներ ստացավ և լավ չվաճառվեց: Այդ է պատճառը, որ հաջորդ հեռախոսի թողարկումը չեղյալ հայտարարվեց: Մի շարք խոստացված այլ սարքեր, ինչպիսիք են « խելացի » տան օգնականը եւ օպերացիոն համակարգը, նույնպես մնացին խոստումների փուլում:

Էնդի Ռուբինը վերջին տասնամյակում մշակել է Android համակարգը, որը հետագայում վաճառել է Google ընկերությանը: Մինչեւ 2014 թվականը նա շարունակում էր աշխատել օպերացիոն համակարգի վրա, հետագայում, սակայն, հեռացավ՝ այլ ծրագրեր իրականացնելու համար: Այդպես հայտնվեց նրա սեփական ընկերությունը և առաջին՝ Essential Phone սմարթֆոնը, որն այդպես էլ չկարողացավ գրավել հեռախոսների շուկան: