Սիրո տոնի կապակցությամբ Beeline-ն անակնկալներ է պատրաստել բաժանորդների համար

Beeline-ը հայտարարում է «Սերը դա…» առաջարկի մեկնարկի մասին, որը թույլ է տալիս կանխավճարային բաժանորդներին 3 օրով ակտիվացնել առանց արագության սահմանափակման ինտերնետ՝ 500 դրամ վճարի դիմաց։

Ինտերնետ փաթեթը տրամադրում է 2 ԳԲ ինտերնետ, որից 1 ԳԲ-ը տրամադրվում է ակտիվացնող համարին, իսկ մյուսը՝ բաժանորդը հնարավորություն է ստանում փոխանցել մեկ այլ համարի: Փաթեթը հնարավոր է ակտիվացնել անսահմանափակ քանակությամբ։

Beeline-ը «Սիրո տոնին» ընդառաջ եւս մեկ անակնկալ է պատրաստել։ Փետրվարի 10-ից 20-ը ընկած ժամանակահատվածում 033 կոդով «Գեղեցիկ համարներ»-ը bid.beeline.am կայքում վաճառվելու են մինչեւ 40% զեղչով։

«Մոտենում է տարվա ամենառոմանտիկ եւ գեղեցիկ սիրո տոնը: Beeline-ում մենք որոշեցինք մեր հաճախորդներին անակնկալ մատուցել, որպեսզի սիրելիի հետ կապի մեջ լինելը էլ ավելի հարմար եւ հաճելի լինի։ Իսկ զգալի զեղչերը 033 կոդով «Գեղեցիկ համարների» համար կօգնեն սիրելիին մատուցել յուրահատուկ եւ ցանկալի նվեր», – ասաց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ինտերնետ փաթեթը կարելի է ակտիվացնել մինչեւ 2020թ. փետրվարի 23-ը, հավաքելով *1414# USSD հրահանգը, իսկ նվեր փաթեթը կարելի է փոխանցել հավաքելով *2020*նվեր ստացողի հեռախոսահամարը# հրահանգի միջոցով: