Գիտնականները նշել են առարկաների վրա կորոնավիրուսի պահպանման տևականությունը

Գերմանացի գիտնականները պարզել են, որ նոր կորոնավիրուսը (COVID-19) նման է իր ընտանիքի մյուս վիրուսներին, ուստի կարող է ավելի քան մեկ շաբաթ պահպանել կենսունակությունը առարկաների մակերևույթին:

Գերմանացի գիտնականներն իրենց հետազոտության մեջ ընդհանրացրել են ամբողջ մատչելի տեղեկատվությունն առարկաների վրա մարդկային եւ կենդանական կորոնավիրուսների կայունության մասին, ինչպես նաեւ հասարակական վայրերում եւ բժշկական հիմնարկություննեում քիմիական ախտահանման մեթոդներով դրանց ապաակտիվացման ռազմավարությունների մասին:

Արդյունքում նրանք եզրակացրել են, որ սենյակային ջերմաստիճանում մարդու կորոնավիրուսները կարող են պահպանվել մինչեւ 9 օր այնպիսի մակերեւույթների վրա, ինչպիսիք են մետաղը, ապակին կամ պլաստիկը :

Հետազոտողների կարծիքով՝ 9 օրը առավելագույն սահմանն է , իսկ միջին հաշվով մարդկային կորոնավիրուսները տարբեր նյութերի վրա կարող են գոյատեւել չորսից հինգ օր: Կենդանական որոշ կորոնավիրուսներ կարող են պահպանվել անշունչ առարկաների վրա ավելի քան 28 օր:

Նշվում է, որ մահաբեր վիրուսն արդյունավետ կերպով կարելի է ապաակտիվացնել՝ մակերեւույթները մշակելով էթանոլի, ջրածնի գերօքսիդի կամ նատրիումի հիպոքլորիտի լուծույթներով:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ի լույս 13-ի գիշերը գրանցվել է հիվանդության 59 հազար 833 դեպք (15 հազար 103 դեպք ՝ առանց ՉԺՀ-ում լաբորատոր հաստատման) ։ Մահացել է 1368 մարդ։ Աշխարհում հիվանդացածների ընդհանուր թիվը 60 հազար 276 է։