Xiaomi Mi 10-ը մեկ րոպեում ապահովել է վաճառքի ռեկորդային քանակություն

Չինաստանում սկսվել է Xiaomi-ի նոր՝ Xiaomi Mi 10 առաջադեմ սմարթֆոնների վաճառքը. սարքերի առաջին խմբաքանակն սպառվել է մեկ րոպեի ընթացքում եւ ընկերությանը 200 մլն յուան (մոտ 30 մլն դոլար) շահույթ բերել: Այս մասին հայտնում է Gizmochina-ն:

Այժմ սարքը վաճառվում է միայն Չինաստանում։ Նշվում է, որ վերջին սմարթֆոնները սպառվել են երկրի բոլոր հիմնական առեւտրային հարթակներում, ներառյալ Tmall-ը, JD.com-ը, եւ Xiaomi Mall-ը: Վաճառված գաջեթների ճշգրիտ թիվը չի ներկայացվում։ Նոր խմբաքանակը սպասվում է փետրվարի 21-ին ։

Xiaomi Mi 10-ը ստացել է AMOLED էկրան՝ 6,7 դյույմ անկյունագծով, սարքը աշխատում է Snapdragon 865 առաջատար պրոցեսորի հիման վրա, ունի 8-ից մինչեւ 12 ԳԲ օպերատիվ եւ 128 ԳԲ ներկառուցված հիշողություն :

Xiaomi Mi 10 -ի հիմնական առանձնահատկությունը տեսախցիկն է, որը միանգամից 4-ն է: Այս մոդելի հիմնական տեսախցիկը 108 մեգապիքսել կետայնություն ունի, երկու հավելյալ սենսորները՝ յուրաքանչյուրը 2 մեգապիքսել է:

Xiaomi – ն նաեւ թողարկել է ֆլագմանի Pro տարբերակը, որը կատարելագործված տեսախցիկ է ստացել և DxOMark-ի փորձագետների կողմից հասցրել է ճանաչվել որպես շուկայում լավագույն բջջային տեսախցիկ:

Xiaomi Mi 10-ի 8 ԳԲ օպերատիվ հիշողությամբ մոդելը կարժենա 573 դոլար, իսկ 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ մոդելը՝ 673 դոլար: