Պեկինում վերաբացվում են Apple-ի խանութները

Apple-ը փետրվարի 14-ին Պեկինում կրկին բացել է իր հինգ խանութները, թեեւ սահմանափակ ժամանակով : Փետրվարի 1-ից ամերիկյան IT հսկան փակել էր իր բոլոր մանրածախ խանութները՝ կորոնավիրուսի հետ կապված մտավախությունների պատճառով,գրում Է Reuters-ը:

Գործող խանութների ցանկում են Sanlitun-ը, Apple Mall China-ն, Chaoyang Joy City-ն, Wangfujing-ը եւ Xidan Joy City-ն, որոնք բացվել են փետրվարի 14-ին, ժամը 11: 00-ից մինչեւ 18: 00-ը (սովորական դեպքում՝ 10:00-ից մինչեւ 22:00-ը):

Apple-ի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ այս սեղմ աշխատանքային ժամանակացույցը գործելու է մինչև փետրվարի 20-ը: Առայժմ միայն այդ հինգ խանութներն են բացվել: Apple-ը դեռ չի ասել, թե երբ կբացվեն չինական մնացյալ խանութները ։

Հավելենք նաև, որ այսօրվա տվյալներով հաստատվել է կորոնավիրուսի(COVID-19) 60 000 դեպք, մահվան դեպքերը 1370-ն են, տեղեկացնում է IT Zine-ը: