Apple-ը հայտարարել է iPhone-ի մատակարարումների կրճատման մասին

Կորոնավիրուսի բռնկման ֆոնին Apple-ն ակնկալում էր, որ Չինաստանում գործարանների աշխատանքի դադարեցման պատճառով կնվազեն iPhone-ի մատակարարումները : Սակայն, դատելով ընկերության վերջին հաշվետվությունից, իրավիճակը դարձել է շատ ավելի լուրջ, քան սպասվում էր:

Պլանը թերակատարելու հետ կապված արտադրողը նշում է երկու պատճառ: Նշվում է, որ մատակարարների գործարանների աշխատանքը խափանվել է ոչ պաշտոնական կարանտինի պատճառով, որին հետևել է iPhone-ի մատակարարման ծավալների ժամանակավոր կրճատումն ամբողջ աշխարհում: Երկրորդ՝ Չինաստանում Apple-ի խանութների փակվելը բացասաբար է անդրադարձել ընկերության արտադրանքի պահանջարկի վրա: Ընդ որում, երկրում այժմ, ընդհանուր առմամբ, նվազել է գնորդների հոսքը, իսկ Չինաստանն աշխարհի խոշորագույն բջջային շուկաներից է։

«Մենք ներկայում ակնկալում ենք ավելի դանդաղ վերադարձ նորմալ պայմաններին, քան նախատեսում էինք մինչ այդ» ,- ասված Է Apple-ի պաշտոնական հայտարարության մեջ ։

Apple-ն իրենց տնտեսական կորուստների վերաբերյալ ճշգրիտ գնահատականներ չի տալիս, սակայն ընդգծում է, որ բոլոր սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրում։ Մինչ այդ, ինչպես արդեն ներկայացրել ենք, կորոնավիրուսի բռնկման հետ կապված, Բարսելոնայում կայանալիք MWC 2020-ի կազմակերպիչները հայտարարել էին բջջային արդյունաբերությանը նվիրված խոշորագույն միջոցառման չեղարկման մասին: