Գիտնականները կարծում են, որ եթե ռոբոտները սկսեն ցավ զգալ, նրանք կսովորեն կարեկցել մարդկանց:
Այս կապակցությամբ Ճապոնիայում հետազոտողների թիմն աշխատում է սինթետիկ մաշկի ստեղծման վրա, որը կարող է օգնել ռոբոտներին զգալ այն, ինչ մարդիկ են զգում: Սա կարող է օգնել, որպեսզի ռոբոտները ոչ թե անհոգի մեքենաներ լինեն, այլ մարդկանց համար դառնան իրական ուղեկիցներ:
«Մեքենաները, որոնք ցավի զգացում կունենան, մեծ արդյունավետությամբ կկարողանան կարեկցել եւ օգնել մարդկանց։ Վերջիվերջո, ցավն է մարդուն մարդ դարձնում։ Մենք կկատարելագործենք մեր ոլորտը, որպեսզի ռոբոտներին օժտենք ցավի իրական ընկալմամբ»,- նշել են նոր տեխնոլոգիայի հեղինակները։
Ճապոնական թիմն արդեն մշակել է վախենալու աստիճան իրական թվացող ռոբոտ-երեխայի գլուխը, որը կարող է փոխել դեմքի արտահայտությունը՝ ի պատասխան սինթետիկ մաշկի վրա հպումների եւ ցավերի ազդանշանների:
Ռոբոտը, որը ստացել է Աֆֆերո անունը, հստակ արձագանքում է մի շարք սենսորային զգացողությունների: Սա կարող է լավ հիմք հանդիսանալ ապագայի ռոբոտ-խնամակալներ ստեղծելու ճանապարհին: