Ռուսաստանում վաճառվող գաջեթների վրա ռուսական ծրագրային ապահովման պարտադիր տեղադրման մասին օրենքը շատ շուտով ուժի մեջ կմտնի։ Հիշեցնենք, որ օրինագծի իրականացումը տեղի կունենա մի քանի փուլով ։
- 2020 թվականի հուլիսի 1-ից ռուսական ծրագրային ապահովումը պարտադիր կդառնա բոլոր սմարթֆոնների համար
- 2021 թվականից՝ պլանշետների համար
- 2022 թվականից՝ համակարգիչների համար
- 2023 թվականից ՝ Smart TV-ի համար
Ավելի վաղ ռուսական օրենսդրության նոր պահանջները պահպանելու իր պատրաստակամությունը հաստատել Էր հարավկորեական Samsung արտադրողը: Իսկ հիմա նրան միացավ նաև չինական Xiaomi ընկերությունը:
Xiaomi-ի մամուլի ծառայությունը հայտնել է. «Մենք հակված ենք ռուսական օրենսդրության բոլոր նորմերի պահպանմանը, եւ լրացուցիչ ծրագրային ապահովման տեղադրման անհրաժեշտության դեպքում մենք այն կտեղադրենք աշխատանքային ռեժիմով»: