Ստեղծվել է նոր տեխնոլոգիա, որն իրական ժամանակում մարդկանց հեռացնում է տեսանյութից

Ծրագրավորող Ջեյսոն Մայեսը ստեղծել է սկրիպտ, որը հնարավորություն է տալիս մարդկանց ռեալ ժամանակում հեռացնել տեսանյութից: Սկրիպտը հեռացնում է շարժվող առարկան՝ ֆոնը թողնելով նույնությամբ, և դրա համար պետք չէ օգտագործել ինչ-որ ծրագրեր կամ տեխնիկական սարքեր, գրում է internetua-ն:

Տեխնոլոգիան դեռևս թեստային ռեժիմում է, բայց ցանկացած մարդ կարող է ստուգել «անտեսանելի գլխարկի» աշխատանքը բրաուզերում։ Բավական է բացել էջը եւ միացնել վեբ տեսախցիկը՝ տեսագրելու հնարավորություն տալով նրան: