ԱՄՆ-ում ինքնաշեն հրթիռի արձակման ժամանակ մահացել է գյուտարար Մայք Հյուզը. նա փորձել է ապացուցել հարթ Երկրի տեսությունը

64-ամյա ինքնուս-գյուտարար Մայք Հյուզը դարձել է սեփական գյուտի զոհը: Իր իսկ ձեռքերով հավաքած հրթիռի գործարկման փորձերը փետրվարի 22-ին ողբերգական ավարտ են ունեցել: Այս մասին հայտնել են Science Channel հեռուստաալիքի ներկայացուցիչները, որոնք նկարահանելիս են եղել հրթիռի արձակումը:

Հյուզը հայտնի է դարձել 2017թվականին՝ հարթ Երկրի տեսության մասին իր դիտարկումներով ։ Նա նշել է, թե ինքը մի քանի տարի է՝ սեփական ձեռքերով հրթիռ է մշակում, որպեսզի տիեզերք բարձրանա եւ մոլորակը վերից լուսանկարելու հնարավորություն ունենա՝ այդպիսով ապացուցելով Երկրի հարթ լինելու իր տեսությունն ու հերքելու իշխանությունների սուտը:

Հրթիռի առաջին փորձարկման ժամանակ, որը տեղի է ունեցել 2018թվականին, Մայք Հյուզին հաջողվել է վեր բարձրանալ մոտ 570 մետր: Թռիչքն ավարտվել է կոշտ վայրէջքով, սակայն Հյուզին օգնության է հասել պարաշյուտը ։ Իսկ հերթական փորձը ճակատագրական դարձավ, քանի որ նրան այս անգամ «մերժեց» հենց պարաշյուտային համակարգը՝ պատճառ դառնալով գյուտարարի ողբերգական մահվան: