Tesla Cybertruck-ի նախնական պատվերների թիվը գերազանցել է 500 000-ը

Նոյեմբերին Tesla-ն ներկայացրեց երկար սպասված Cybertruck էլեկտրական պիկապը: Մեքենան իրարամերժ կարծիքների տեղիք տվեց հանրության շրջանում. ոմանք հիանում էին դիզայնի համարձակությամբ , մյուսներն այն անվանում էին պարզունակ ։ Ամեն դեպքում, այն մամուլի ուշադրության կենտրոնում է, ինչպես նաև գնորդների, որոնք պատրաստ են նախնական պատվերներ անել ։

Արդեն նոյեմբերի վերջին 200 հազար մարդ ընկերության հաշվին փոխանցել է 100-ական դոլար ՝ ամրագրելով Cybertruck-ի նախնական պատվերները :Այդ մասին պաշտոնապես հայտարարվել է, սակայն այդ ժամանակից ի վեր ընկերությունը չի իրականացրել նախնական պատվերների ընդհանուր հաշվառում ։

Դա փորձել են անել Tesla-ի հաճախորդները, որոնք պարզել են , որ պատվերների քանակը գերազանցել է արդեն կես միլիոնի սահմանը։ Cybertruck-ի սեփականատերերի ակումբի կայքում հայտնվել է հետևյալ գրությունը, որտեղ ասվում է՝ « 522 764 նախնական պատվեր, օրական միջին հաշվարկներով 5873 պատվեր՝ 89 օրվա ընթացքում »:

Նաեւ նշվում է, որ հաճախորդների ընդամենը 17% – ն է ցանկանում էձեռք բերել էլեկտրական մեքենայի՝ մեկ շարժիչով տարբերակը, այսինքն՝ ամենաէժանը, որն արժե ընդամենը $ 40 000: Մյուսները պատրաստ են ձեռք բերել մոդելների երկու կամ երեք շարժիչներով՝ առավել թանկ տարբերակները:

Ի դեպ, Tesla ընկերությունը պատրաստվում է տարեվերջին թողարկել Cybertruck-ի երկու` ավելի առաջադեմ տարբերակ , որոնք առանց վերալիցքավորման կհաղթահարեն 480-ից մինչեւ 800 կմ տարածություն: