Sony-ն ներկայացրել Է իր առաջին սմարթֆոնը՝ 5G աջակցությամբ

Ճապոնական Sony ընկերությունը ներկայացրել է է Xperia 1 II սմարթֆոնը՝ հինգերորդ սերնդի բջջային կապի աջակցությամբ:

Շնորհանդեսի հեռարձակումը կատարվել է ընկերության YouTube-յան պաշտոնական ալիքում:

Ինչպես նշվում է, Xperia 1 II սմարթֆոնի հիմնական առավելությունը բջջային կապի բարձր արագությունն է: Բացի այդ, մոդելն առանձնանում է լուսանկարահանման գերազանց որակով, քանի որ հագեցած է կատարելագործված տեսախցիկով ՝ երեք օբյեկտիվներով:

Snapdragon 865 պրոցեսորով աշխատող Xperia 1 II-ն օժտված է 6,5 դյույմանոց էկրանով:

Ենթադրվում է, որ նոր մոդելը վաճառքի կհանվի 2020 թվականի գարնանը: Գաջեթի գնի վերաբերյալ առայժմ տեղեկատվություն չկա ։