Թողարկվել է iOS 13.4 ՕՀ-ի 4-րդ տարբերակը

Apple ընկերության թարմացումների հաճախականությունն իսկական խրախճանք է դարձել iPhone-ի օգտատերերի համար: 2019-ի դեկտեմբերից մինչև օրս եղած թարմացումների քանակն ուղղակի ռեկորդային է խնձորային հսկայի պատմության մեջ:

Միայն անցած աշնանը Apple-ը չի ալարել ու թողարկել է ավելի քան 10 թարմացում: Սակայն թարմացումների նման ռեկորդային քանակը բնավ շռայլություն չէ: Պարզապես օպերացիոն համակարգում առկա են մի շարք խնդիրներ, որոնք ուղղել է պետք, որպեսզի հետագայում ավելի լուրջ խնդիրների առաջ չկանգնեն: Լավ է՝ գոնե iOS 13.4-ի դեպքում Apple-ը կենտրոնացել է օպերացիոն համակարգի ընդլայնման վրա, ոչ թե հերթական bug-fix-երի:

Գիշերը Apple-ը թողարկել է iOS 13.4, iPadOS 13.4, tvOS 13.4, macOS 10.15.4 և watchOS 6.2 օպերացիոն համակարգերի փորձնական տարբերակների չորրորդ խմբաքանակը: Ավանդույթի համաձայն փորձնական տարբերակները հասանելի են միայն համապատասխան սարքավորումներ ունեցող օգտատերերի համար, տարեկան 100 դոլար սպասարկման վճարով: Բայց եթե Ձեզ հաջողվել է գտնել գործող բետա-պրոֆիլ, որպիսիք ցանցում շատ հաճախ են հայտնվում, թարմացումները հասանելի կլինեն նաև Ձեզ համար:

Ի՞նչ նոր բան կա

. iCloud Drive-ի թղթապանակներին ընդհանուր հասանելություն

. Նոր էմոջիներ

. CarKey-ի ինտերֆեյսը, որի միջոցով հենց Ձեր iPhone-ից կարող եք բացել ու փակել ավտոմեքենաների դռները,

. iPad-ի արտաքին կոճակները արագ հրամանների տակ կարգավորելու հնարավորություն

. Փոստ հավելվածի արտաքին փոփոխություններ

. 6-րդ սերնդի Apple TV-ին հղումներ ու Powerbeats 4 ականջակալներ:

Ինչպես տեսնում եք նորարարություններն այնքան էլ շատ չեն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ iOS 13.4-ը մինչև 2020 աշուն կլինի Apple-ի վերջին թարմացումը: Չի բացառվում, որ այդ ընթացքում ընկերությունը ևս մի քանի փոքրիկ թարմացումներ կթողարկի, որոնք կուղղեն ընթացիկ սխալներն ու բագերը, բայց լուրջ փոփոխությունների ու նորարարությունների սպասել պետք չէ: