Կորեական Hyundai ընկերությունը ցուցադրել է իր Prophecy կոնցեպտային ավտոմեքենան: Նախատեսվում էր, որ մեքենան պետք է ցուցադրվի Ժնևի ավտոսրահում, որը պետք է կայանար մարտի սկզբին: Բայց դե… գուշակեք ինքներդ: Ցուցադրությունը չեղարկվեց հայտնի վիրուսի պատճառով:
Մեքենայի ֆուտուրիստական դիզայնն այնքան էլ միանշանակ չընկալվեց: Hyundai-ի ռելիզում ասվում է, որ Prophecy-ը համալրված է «կատարյալ համամասնությունների ուրվագծերով», իսկ ընկերության դիզայներները ստեղծել են «մեքենայի կատարյալ տեսակ»:
The Verge պարբերականի լրագրողին մեքենան հիշեցրել է «Porsche 911» և «Tesla 3» մոդելները, որոնք խփել են իրար ու հետո նորից հավաքել, վերջում պատելով օբսիդիանով:
Prophecy-երկու ամենաանսովոր հատկանիշները.
. Պիքսելային լուսարձակները
. Ղեկի բացակայությունը:
Մեքենան կարելի է ղեկավարել երկու ջոյսթիկների միջոցով, որոնք տեղադրված են վարորդի աջ և ձախ կողմերում: Մեկ էլ տանկն են նման կերպ վարում: Ինչևէ:
Մեքենայի սերիական արտադրության մասին դեռ չեն խոսում: Ամենայն հավանականությամբ Hyundai Prophecy-ն ընդամենը մեկ օրինակ կլինի, որից ավտոարտադրողները գաղափարներ կվերցնեն՝ ապագայի էլեկտրոմոբիլների համար: