Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ինքնամեկուսացվելու կոչերը հաճախ հարց են առաջացնում՝ ինչո՞վ զբաղվել տանը։ Տանից աշխատողների հարցը պարզ է, սակայն մարդիկ որոնք չեն աշխատու՞մ։ Մենք Ձեզ առաջարկում ենք Xbox One խաղային ապարատի լավագույն 10 խասերն ըստ Сnet-ի, որոնք Ձեր կարանտինն իսկական զվարճանքի կվերածեն։
Sekiro: Shadows Die Twice
Dark Souls-իհերթական շեդևրը։ Սեկիրոն իր մեջ Dark Souls-ի ԴՆԹ-ից մասնիկ ունի, սակայն սա բոլորովին այ լգազան է։ Հենց այս փաստն է խաղն այնքան գրավիչ դարձնում, որ հնարավոր չէ կտրվել։ Դուք կարիք կունենաք նոր հնարքներ սովորելու, քանի որ այս խաղը ռադիկալ տարբերվում է իր նախորդ անալոգներից։
Red Dead Redemption 2
Երկար ժամանակ է անցել այն պահից, երբ Rockstar-ը թողարկեց իր նոր վիդեոխաղը, սակայն Red Dead Redemption 2-ին արժեր այսքան երկար սպասել։ Այս խաղով ուղղակի ընկղմվում եք դետալների մեջ։
Outer Wilds
Նախկինում «Տարվա խաղ»-ի հավակնորդ էր։ Սա ուղղակի «աննորմալ» խաղ է։ Ձեզ պետք է բացահայտել շատ տարօրինակ մի գիտական գաղտնիք։ Գործողությունները տեղի են ունենում արեգակնային համակարգի մոլորակներից մեկի վրա։
Cuphead
Այս խաղը երբևե ստեղծված ամենավառ խաղերից մեկն է։ Այն հայտնի է նաև նրանով, որ չափազանց բարդ խաղ է, միևնույն ժամանակ, չափազանց օգտակար։ Եթե ունեք ամուր նյարդեր ու ծով համբերություն, այս խաղը հենց Ձեզ համար է։
Destiny 2։ Forsaken
Destiny 2-ի ճակատագիրը բոլորին էր հետաքրքրում, քանի որ խաղն այնքան էլ հաջող չէր ստացվել։ Սակայն նոր՝ Forsaken տարբերակում խաղի սիրահարներին իսկական անակնկալ է սպավում։ Վերականգնվել է նախկին ազարտն ու հարդկորը, որի համար այնքան սիրում էին խաղը։ Եթե լքել եք Destiny 2-ը անմիջապես սկսելուց հետո, ապա փորձեք Forsaken տարբերակները։ Մասնագետներն արել են ամեն ինչ, որպեսզի էպիկ վերադարձն արդարացված լինի։
Apex Legends
Այս խաղն ասպարեզ եկավ բառի բուն իմաստով անհայտությունից։ Մինչ այդ Battle Royale ժանրի խաղերի միանձնյա առաջատարը Fortnite էր, սակայն Apex Legends-ը ձեռնոց նետեց նրան ու, կարծես թե հաղթում է այդ մենամարտում։
Այս խաղը սկսելու համար երկու կարևոր բան է պետք՝ կամք ու համբերություն, քանի որ նախնական տիտրերը տևում են ուղիղ հինգ ժամ, որտեղ գրված է բոլոր այն մարդկանց անունները, որոնք մասնակցել են խաղի ստեղծմանը։ Սակայն երբ սկսվում է բուն խաղը, այն իսկապես սկսվում է։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն պետք է լինի այն խաղը, որի ստեղծմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ։ Ճիշտ եք կարծում՝այն հիանալի խաղ է։
Սա ժամանակակից դասական է։ Metroidvania խաղի ձևափոխված տարբերակն է ու այն պարզապես հաճելի է կառավարել։
Այս խաղի մի ամբողջ շարք կա, որն արժանացել էր գեյմերների վատ գնահատականին։ Նա միշտ սկսում է ինչ-որ համարձակ ու նորարարական քայլով ու կեսից կանգ է առնում դրա վրա։ Բարեբախտաբար Resident Evil 7-ը ուղղել է բոլոր այդ սխալները, ու խաղի սկզբից մինչև վերջ անականկալների պակաս չեք զգա։
Այն դեռ աշխատում է ու որոշ խմբի համար այն շարունակում է մնալ լավագույն խաղը՝ մենամարտերի ժանրից։ Թեև հիմա այն շատ ուժեղ մրցակից ունի՝ Street Fighter II-ը։ Չնայած սրան՝ 11-րդ տարբերակը Mortal Kombat-ի լավագույն տարբերակն է։