VoltAero-ն փորձարկել է հիբրիդային էլեկտրաթիռը

Cassio 1 ինքնաթիռը Ֆրանսիայի Ռուայան-Մեդ օդակայանից առաջին անգամ օդ բարձրացավ։ Ինքնաթիռը հագեցած է երկուական շարժիչներով, յուրաքանչյուր թևի վրա։ Շարժիչները «սնվում են» 60 կիլովատ հզորությամբ՝ ENGINeUS 45 մակնիշի առանձին շարժիչներից։ Դրանք արտադրել է Safran Electrical & Power ընկերությունը։ Հետևի պտուտակը աշխատում է ամենահասարակ 170 կիլովատանոց շարժիչով։

Նման համալրումներով Cassio-ն կունենա 3 էլեկտրական շարժիչ, 60 կիլովատ հզորությամբ ու մեկ ներքին այրման շարժիչ։ New Atlas-ը գրում է, որ փորձնական տարբերակն արդեն պատրաստ է, սակայն դեռ փորձարկումն անցնում է գետնի վրա։

Ինքնաթիռի առավելագույն արագությունը չի գերազանցելու 370 կմ/ժ-ը, թռիչքի տևողությունը՝ նվազագույնը 3,5 ժամ։ Մատակարարումը կսկսվի 2021-ի վերջին կամ 2022-ի սկզբին։

Օդաչուի ու ընկերության տեխնիկական տնօրեն Դիդյե Էսթենի խոսքերով, օդում շաւժիչները մաքսիմալ անաղմուկ են։