Սոցիալական մեդիայի պահանջարկը մեծացել է պանդեմիայի օրերին: Դա վերաբերում է հատկապես WhatsApp մեսինջերին: Այդ մասին հայտնում է Kantar վերլուծական կազմակերպությունը:
Հետազոտություններն անց են կացվել ավելի քան 30 շրջանների 24 հազար օգտատերերի շրջանում՝ մարտի 14-24 ընկած ժամանակահատվածում: Ամենամեծ թռիչքային աճը գրանցել է WhatsApp-ը: Facebook-ին պատկանող մեսինջերը միջինում գրանցել է 40 % աճ: Պանդեմիայի սկզբում աճը կազմում էր 27%, իսկ միջնաժամկետում՝ 41%:
Այն երկրներում, որտեղ պանդեմիան գտնվում է ամենաբարձր կետում, մեսինջերի պահանջարկն ավելացել է 51%-ով: Օրինակ՝ Իսպանիայում, մեսինջերի պահանջարկն ավելացել է ավելի քան 76%-ով:
Մնացած սոցհարթակներն էլ գրանցել են պահանջարկի կտրում աճ, այդ թվում՝ Facebook-ը և չինական WeChat ու Weibo հարթակները: Facebook-ի պահանջարկն ավելացել է 37%-ով, իսկ չինական մեդիաներինը՝ 58%-ով: