Dyson ընկերությունը արհեստական շնչառական սարքեր կարտադրի

Բրիտանական Dyson ընկերությունը, որն առավել հայտնի է փոշեկուլների արտադրությամբ, ընդամենը 10 օրվա ընթացքում նախագծեց սեփական արտադրության արհեստական շնչառական ապարատներ: Շուտով արդեն կսկսի դրա մասսայական արտադրությունը:

Արհեստական շնչառական ապարատների կարիքն ունեն այն հիվանդները, որոնց մոտ կորոնավիրուսն արտահայտվում է առավել ծանր կերպով: Ու հենց այս սարքերի դեֆիցիտն է դառնում մահացությունների հիմնական պատճառը: Բազմաթիվ երկրների կառավարություններ դիմում են տարատեսակ ընկերություններին, որպեսզի նրանք սկսեն նմանատիպ սարքերի արտադրությունը: Մասնավորապես Tesla ու SpaceX կազմակերպությունների նախագահ Իլոն Մասկը խոստացել էր, որ կսկսի նմանատիպ սարքավորումների արտադրությունը: Սակայն այս ընթացքում նա միայն Չինաստանից ձեռք է բերել ավելի քան 1250 նմանատիպ սարքավորում ու փոխանցել Լոս-Անջելեսի իշխանություններին: Ford և General Motors ընկերությունները նույնպես պատրաստվում են նմանատիպ սարքավորումների արտադրություն սկսել:

Ինչ վերաբերում է Dyson-ին, ապա նրա նախագծած սարքը ստացել է CoVent անվանումը: The Verge-հայտնում է, որ սարքավորումը ստեղծվել է ընկերության սեփական տեխնոլոգիաների հիման վրա: Հիմա նրանք սպասում են բրիտանական իշխանությունների սերտիֆիկատին, որպեսզի սկսեն դրանց մասսայական արտադրությունը: Չնայած, որ սերտիֆիկատը դեռ չկա, ընկերությունն արդեն 10 հազար հատ սարքավորման պատվեր է ստացել:

Ըներության հիմնադիր Ջեյմս Դայսոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր, որ իր հաշվին կարտադրի ևս 5000 սարքավորում և կտրամադրի այլ պետություններին: