Facebook-ը թողարկել է Messenger հավելվածի դեսքթոփ տարբերակը: Ընկերության բլոգը հաղորդում է, որ հավելվածը հասանելի է Windows և macOS օպերացիոն համակարգերի համար:
The Verge-ը հաղորդում է, որ անվճար հավելվածները հասանելի են Microsoft Store և Mac App Store օնլայն խանութներում: Դեսքթոփ հավելվածն ունի նույն հնարավորությունները, ինչ մոբայլը:
Պարբերականը նշում է նաև, որ Facebook-ի նորարարությունն անմիջապես համալրել է այն հավելվածների ցուցակը, որոնք այս օրերին օգտագործում են հեռավար աշխատանքի ու կոնֆերանսների համար: Մեծ է հավանականությունը, որ Facebook Messenger հավելվածը մեծ մասսայականություն ձեռք կբերի, քանի որ պանդեմիայի օրերին Facebook Messenger-ում աուդիո և վիդեո զանգերը գրեթե կրկնապատկվել են: