Razer-ը ներկայացրել է ամենատարօրինակ ականջակալները. դրանք պահվում են պոկեբոլի մեջ

Սրանք սովորական լիովին անլար ականջակալներ են, որոնց համար նախատեսված քեյսը պոկեբոլի ձևով է, որը հայտնի է պոկեմոնների մասին նկարահանված սերիալներից և խաղերից: Հենց ականջակալներն իրենց ձևով հիշեցնում են Պիկաչուին՝ ամենահայտնի պոկեմոնին:

Ֆունկցիոնալ առումով ականջակալները մյուսներից ոչնչով չեն տարբերվում: Աշխատում են Bluetooth-ով, մեկանգամյա լիցքավորումը բավականացնում է 3 ժամ ինքնավար աշխատելու համար, քեյսը հնարավորություն է տալիս ևս 5ցիկլ վերալիցքավորման: Ամեն ականջակալի ներսում 13մմ-ոց դրայվերներ են:

Razer-ի յուրաձև այդ ականջակալները, որոնք նախատեսված են չինական շուկայի համար, վաճառքում կլինեն ապրիլի 16-ից սկսած: Նրանք կարժենան 849յուան կամ շուրջ $125: