IFA էլեկտրոնիկայի ամենամյա ցուցահանդեսը, որն անց է կացվում սեպտեմբեր ամսին Բեռլինում, այս տարի չի չեղարկվի։ Իհարկե զարմանալի է, քանի որ արդեն տասնյակ մեգա կոնֆերանսներ չեղարկվեցին։ Ցուցանհդեսը, սակայն կանցկացվի ինովացիոն ձևաչափով։ Այդ մասին տեղեկացրել են ցուցահանդեսի կազմակերպիչները։
Նրանք հիշեցրել են, որ Բեռլինի իշխանությունները մինչև հոկտեմբերի 24-ն արգելել են այն մասսայական հավաքները, որոնց մասնակիցների թիվը կանցնի 5 հազարից։ Այս տեղեկությունը հարվածեց IFA-ի շահերին ու նրանք գտան լուումն ու փոխել ցուցահանդեսի ֆորմատը, ու այն կանցկացնեն ինովացիոն ոճով։ Թե կոնկրետ ինչ լուծման մասին է խոսքը, ընկերությունը դեռ չի մանրամասնում ու պահում է ինտրիգը։ The Verge-ը գրում է, որ, ամենայն հավանականությամբ խոսքն օնլայն ռեժիմով ցուցահանդեսն անցկացնելու մասին է։ Սակայն այդտեղ չկա ոչ մի արտառոց բան, ամբողջ 2020 թվականն է օնլայն անցնում։ Մնում է սպասել, ընկերության պաշտոնական հայտարարությանը։