Starlink-ի արբանյակների յոթերորդ խմաքանակն արդեն ուղեծրում է

Ամերիկյան SpaceX ընկերությունը ապրիլի 22-ին նոր Falcon 9 հրթիռ բաց թողեց տիեզերք, որն ուղաեծիր հանեց Starlink-ի ևս 60 արբանյակ։ Առաքելության հեռարձակումն ուղիղ եթերով ցուցադրվել է ընկերության կայքում։ Այս նախագիծը Starlink ծրագրի կայացման յոթերորդ առաքելությունն էր։

Մի փոքր լիքբեզ

SpaceX ընկերությունունը 2018-ին Դաշնային հանձնաժողովից Starlink ծրագիրն իրականցնելու  թույլտվություն էր ստացել։ Համաձայն ծրագրի, 12 հազար արբանյակներ պետք է արձակվեին ուղեծիր, որոնք ամբողջ աշխարհին պետք է ինտերնետ մատակարարեին։ Առաջին խումբ արբանյակները ուղեծիր արձակվեցին 2019 թվականի մայիսին (ավելի ուշ 60 արբանյակներից երեքի հետ կապը կորեց)։ Ամբողջ երկիր մոլորակի նվազագույն ծածկույթը ծածկելու համար SpaceX-ը պետք է տիեզերք ուղարկի նվազագույնը 420 արբանյակ։ Միջին արագույթան ինտերնետ ապահովելու համար՝ մոտ 780։ 12 հազար արբանյակը նախատեսված էր մոլորակի անգամ ամենախուլ անկյունները գերարագ ինտերնետով ապահովելու համար։ 60 կատարելագործված արբանյակների երկրորդ խմբաքանակը SpaceX-ը տիեզերք ուղարկեց անցյալ տարվա նոյեմբերին, երրորդ խմբաքանակը՝ հունվարի սկզբին, չորրորդը՝ հուվարի վերջին, իսկ հիգերորդը՝ փետրվարի կեսերին։ Այս կերպով SpaceX ընկերությունը տիեզերք է բաց թողել ընդհանուր 420 Starlink-ի արբանյակ։


Նմանատիպ նախագծերի մշակմամբ զբաղվող ընկերոթյունները էլի կան։ Օրինակ, OneWeb ընկերությունը, որը բոլորովին վերջերս հայտարարեց սնանկության մասին։ Սակայն ֆինանսական հարցերը լուծելուց հետո, ամենայն հավանականությամբ նորից կսկսի իր տիեզերական գործունեությունը։ 209 թվականի ապրիլին էլ նման մտադրության մասին հայտնել էր նաև Amazon-ը, որ ցանկանում է սկսել Kuiper  նախագիծը։