Motorola-ի նորույթը Galaxy S20 Ultra-ի հատկանիշներով է, բայց ավելի մատչելի

Motorola- ն ներկայացրել է Edge Plus առաջադեմ սմարթֆոնը, որն իր տեխնիկական նկարագրով հիշեցնում է Samsung Galaxy S20 Ultra-ի տարբերակը: Այդ ամենով հանդերձ, նոր սմարթֆոնը կարժենա $1000, իր մրցակցից $400-ով ավելի էժան:

Edge Plus-ը ստացել է եռակի տեսախցիկ հետևի մասում: Հիմնական մոդուլի թողունակությունը 108ՄՊ է: Հիմնական տեսախցիկը տեսանկարում է 6K թողունակությամբ : Motorola-ում պնդում են, որ սենսորը երեք անգամ ավելի մեծ է, քան 12 ՄՊ տարբերակով մյուս սմարթֆոններում եւ ավելի շատ լույս է որսում:

Edge Plus-ը աշխատում է Snapdragon 865 պրոցեսորով, ինչը որ օգտագործում է Samsung-ը՝ ամերիկյան շուկայի համար նախատեսված իր առաջադեմ սմարթֆոնների դեպքում: Այն ստացել է նույն տարողունակության մարտկոցը, ինչ Samsung -ի ֆլագմանը ՝ 5000 մԱ/ժ եւ նույն 6,7-դյույմանոց չափի էկրանը։ Սմարթֆոնը աշխատում է 5G ցանցում:

Motorola Edge Plus-ը ԱՄՆ-ում վաճառքի կհանվի մայիսի վերջերին՝ $1000 մեկնարկային արժեքով: Galaxy S20 Ultra-ի արժեքը ԱՄՆ-ում կազմում է $1400: