Starship հրթիռը հաջողությամբ է անցել փորձարկումը (տեսանյութ)

SpaceX ընկերության Starship հրթիռի նախատիպը հաջողությամբ անցավ փորձարկումը։ Նոր փորձարկումն ուղղված է վառելիքային համակարգին՝ փորձարկման ժամանակ համակարգը պետք է դիմանար սահմանված քանակության ճնշմանն ու ջերմաստիճանին։ Այս մասին իր թվիթերյան էջում հայտնում է ընկերության հիմնադիր Իլոն Մասկը։ Այս հրթիռի մյուս նախատիպներն անընդհատ ահնաջողություններ էին ունենում փորձարկումների ժամանակ, այդ պատճառով էլ այս փորձարկումն այդքան մեծ աղմուկ բարձրացրեց։

Starship-ը SpaceX-ի հրթիռների երկրորդ սերունդն է, որը պետք է դառնար մարդկանց ու տարատեսակ բեռների տեղափոխման երկրորդ աստիճանը դեպի Մարս։

SN4 փորձարկումների ծրագիրն իր մեջ հիմնականում ներառում էր վառելիքային բաքերի փորձարկումները տարբեր իրավիճակներում ու ֆիզիկական պայմաններում։ Անվտանգության նկատառումներով փորձարկումների ժամանակ բաքերում մեթանի փոխարեն ազտո էին լցնում ու ճնշումը հասցնում էին մինչև 4,9 բար։ Մասկի խոսքով, դա էլ դեռ բավական չէ, սակայն թռիչքներ իրականացնելու համար բավարարում է։ Այս մասին հաղորդում է N+1-ը։

Մոտակա օրերը նախատիպը կանցնի հրե փորձարկումը։ Թեստի ժամանակ հրթիռը պետք է թռչի մինչև 150 մետր որից հետո վայրէջք կատարի։

Մինչև այս փորձարկումները Starship-ի տարբեր նախատիպեր չեն դիմացել փորձարկումներին։ Վթարի է ենթարկվել Starship Mk1  հրթիռը, անցյալ տարվա նոյեմբերին։ Դրանից հետո իրենց մահկանացուն կնքեցին SN1 և SN2 նախատիպերը։