Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Google ընկերությունը խոստացել է ազատ հասանելիություն ապահովել իր վճարովի ծառայություններից մեկի՝ Meet-ի համար։ Այսինքն այն կդառնա անվճար։ Այդ հավելվածը առայժմ հասանելի է միայն ընկերության կորպորատիվ հաճախորդների ու G Suite փաթեթում ընդգրկված կրթական կենտրոնների համար։ Այս մասին ընկերությունը հայտնում է իր պաշտոնական բլոգում։
Հիմա արդեն Meet հավելվածից, որն, ի դեպ, ապահովում է մինչև 100 մասնակիցներով տեսազանգեր, կարող են օգտվել բոլոր այն մարդիկ, որոնք Googl-ում անձնական հաշիվ (account) ունեն։ The Verge-ը գրում է, որ սեպտեմբերից սկած ընկերությունն, այնուամենայնիվ, կկրճատի անվճար զանգերի տևողությունը մինչև 60 րոպե։ Հիմա այն անսահմանափակ է։
Google Meet-ին անվճար հասանելիությունը կբացվի էտապներով։ Օգտատերերը կարող են դիմում գրել, որպեսզի անընդհատ ծանուցումներ ստանան այդ մասին Google-ի կայքում։