Այսօր Facebook-ը թողարկում է նոր գործիք, որի միջոցով օգտատերերը ԱՄՆ-ում և Կանադայում հնարավորություն կստանան իրենց լուսանկարներն ու վիդեոհոլովակները փոխանցել Google Photos հավելված։
Այդ գործիքին հասանելիություն ստանալու համար պետք է անցնել Facebook-ի կարգավորումներ (settings) բաժինը, և ընտրել «Facebook-ի Ձեր անձնական ինֆորմացիան» բաժինը։ Այնտեղ դուք կգտնեք Ձեր լուսանկարներն ու հոլովակները տեղափոխելու հնարավորություն։ Մինչև ֆայլերը տեղափոխելը, դուք պետք է կցեք Google-ի Ձեր հաշիվը։
Լուսանկարները տեղափոխելու հնարավորությունն առաջին անգամ գործարկվել է անցյալ տարվա դեկտեմբերին, «տվյալների փոխանցում» նախագծի ժամանակ։ Facebook-ը խոստացել էր, որ կընդլայնի այս հնարավորությունը և ավելի շատ երկրներ կընդգրկվեն։ Մարտից այս գործիքը հսանելի դարձավ ամբողջ աշխարհում, ներառյալ Աֆրիկյան որոշ պետություններ, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան ավազանի պետությունները, Լատինական Ամերիկայի պետությունները։ Այն բանից հետո, երբ գործիքը հասանելի դարձավ ամբողջ աշխարհում, Facebook-ը տեղեկացրեց, որ լուսանկարներ հնարավոր է տեղափոխել նաև դեպի Microsoft, Apple, Twitter ։ Մի խոսքով բոլոր այն ընկերությունների ծառայություններ, որոնք միացել են «տվյալների փոխանակում» նախաձեռնությանը։