Apple Music-ը հասանելի է արդեն web տարբերակով

Apple-ը թողարկել է Apple Music-ի ամբողջական վեբ տարբերակը՝ music.apple.com հասցեով։ Նոր օգտատերերը կարող են բաժանորդագրվել կայքի միջոցով, իսկ հին բաժանորդները կարող են առանց դժվարության երաժշտությունը վայելել կայքում, առանց հավելվածի օգնության։

Վեբ տարբերակը սպասարկում է նաև հավելվածի բոլոր փլեյլիստներն ու հնարավորությունները։

Դրանից բացի կայքում հնարավոր է լսել նաև Beats 1 ռադիոն, սակայն այն հասանելի կլինի միայն Safari բրաուզերում, այն էլ սահմանափակ քանակի երկրներում։ Հայաստանում չկա։ Հասանելի է նաև Apple Music-ի անհատական վիդեոկոնտենտը։

Ինչպես նշում է Apple-ը, թողարկման պահին հարթակում կար 60 միլիոն երգ։ Apple Music-ը հասանելի է 167 երկրներում։