Poco M2 Pro սմարթֆոնը հաստատվել է

Իրեն լավագույնս դրսևորավծ տեղեկատու-ինսայդեր Xiaomishka-ն, որն առաջինն է կարողանում Xiaomi-ի և Redmi -ի արտադրանքի մասին հետաքրքիր տեղեկատվություն հավաքել, բավականին հետաքրքիր նորություն է հրապարակել Poco M2 Pro սմարթֆոնների վերաբերյալ։

https://twitter.com/xiaomishka/status/1257902568417746945

Ավելի վաղ Հնդկաստան էր մատակարարվել Poco X2 սմարթֆոնը, իսկ հիմա էլ ընկերությունը պատրաստվում է նոր սմարթֆոն թողարկել՝ M2003J6CI մոդելային համարով։ Աղբյուրը վստահեցնում է, որ սմարթֆոնը շուկա դուրս կգա Poco M2 Pro անունով։

Ավելի ուշ այս տեղեկատվությունը հաստատվեց Poco-ի պաշտոնական կայքում, որտեղ նման անունով սմարթֆոնը հայտնվեց ցուցակում, որոնք արդեն պատրաստ են կամ շուտով դուրս կգան Հնդկաստանի շուկա։

Ենթադրվում է, որ Poco M2 Pro անվան տակ թաքնվում է ավելի վաղ թողարկված Redmi K30 Pro սմարթֆոնը, որն ուրիշ տարաշրջաններում հասանելի կլինի Poco F2 Pro անվանումով։