Ինչպես հայտնի է, Tesla Model 3 ավտոմեքենաների սալոնում տեսախցիկ էր տեղադրված, որը նայում էր ուղիղ վարորդի դեմքին։ Սկզբում դրա նպատակային կիրառության մասին լեգենդներ էին հյուսվում։ Ավելի ուշ ընկերությունը ներկայացրեց, թե իրականում ինչի համար է այն նախատեսված։ Երբ մենքենաները սկսեն կիրառվել տաքսի ծառայություններում, տեսախցիկի միջոցով հնարավոր կլինի վերակագնել բոլոր իրադարությունները, որոնք տեղի են ունեցել մեքենայում, եթե դրա անհրաժեշտությունը լինի, իհարկե։
Սակայն Model 3-ի թողարկումից 3 տարի անց այն դեռ անգործության էր մատնված։ Չնայած դրան, Իլոմ Մասկը խոսել էր ևս մեկ գործառույթի մասին, որի համար կկիրառվի այդ նույն տեսախցիկը։ Խոսքը տեսակապով կոնֆերանսների մասին է։
Թե երբ կոնկրետ այդ հնարավորությունը կհայտնվի մեքենաներում, ընկերության ղեկավարը չի մանրամասնել, սակայն տեղեկությունը բավականին հետաքրքիր է։ Հաշվի առնելով ընկերության գրեթե բոլոր մեքենաներում հսկայակն էկրանի առկայությունը, մեքենան կարելի է օգտագործել նաև կոնֆերանսներ անցկացնելու համար, կարևորը դա չանել վարելու ընթացքում։