Facebook-ը հրապարակել է վերահսկողական խորհրդի անդամների անունները

2018 թվականի աշնանը Facebook սոցիալական ցանցը հայտարարեց, որ  հետաքննական խումբ է ստեղծում, որը լուծելու է կոնտենտի մոդերացիայի վիճելի հարցերը։ Դրանից հետո հրապարակվել էր մի քանի փաստաթուղթ, որը վկայում էր խորհրդի գոյության մասին։ Մայիսի 6-ին արդեն հրապարակվեց խորհրդի 20 անդամների անունները։

Խորհդը գլխավորել են չորս համանախագահները, որոնց թվում են՝ Դանիայի նախկին վարչապետ ու Save the Children  կազմակերպության նախագահ Հելլե Թորինգ-Շմիդտը, Կոլումբիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Ջամալ Գրինը, դաշնային նախկին դատավոր, Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր  Մայքլ Մակկոննելը և Կատալինա Բոտերով Մարինոն։

Խորհրդի անդամներ են դարձել Իսրայելի արդարադատության նախկին նախարար Էմի Փալմորը, խաղաղության Նոբելյան Մրցանակակիր Թավաքյուլ Կարմանը, The Guardian պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Ալան Ռուսբրիջերը և քենիացի իրավապաշտպան Մայնա Կիայը, հաղորդում է TJ-ն։

«Խորհուրդը միտված է պաշտպանելու ինքնարտահայտվելու ազատությունը անկախ փորձագետների որոշումների միջոցով։ Խորհուրդը նաև կօգնի ավելի բարելավել ընկերության քաղաքականությունը»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Այն օգտատերերը, որոնք համաձայն չեն կոնտենտի հեռացման հետ, կարող են բողոք գրել խորհուրդ, և այն կքննարկի յուրաքանչյուր օգտատիրոջ հարցը, կամ մի քանի նմանատիպ հարցեր։ Բողոքները վերլուծելով խորհուրդը կարող է հորդորակ գրել ընկերություն՝ քաղաքականությունը փոխելու խնդրանքով։

Facebook-ն ընդգծում է, որ խորհրդի անդամները ընկերության աշխատակիցներ չեն, իսկ ընկերության ղեկավարությունը չի կարող որևէ մեկին դուր հանել խորհրդի կազմից։ Facebook-ն ընդգծել է նաև, որ խորհրդի որոշումները հրապարակային են լինելու, իսկ ընկերությունն էլ պարտավորվելու է դրանք իրականացնել, եթե այդ որոշումները չեն հակասի ԱՄՆ օրենքներին, գրում է The Verge-ը։ Խորհրդի որոշումները կվերաբերվեն

Facebook-ին, Instagram-ին, բայց չեն կպնի WhatsApp-ին։